top of page

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրանի հրթիռային փորձարկումները

Dec 25, 2021
1 min read


Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն դատապարտում է Իրանի հրթիռային փորձարկումները, որոնք, ըստ նրա, Իրանն իրականացրել է ուրբաթ օրը։ Այս մասին ասվում է ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։ «Մենք դատապարտում ենք Իրանի կողմից բալիստիկ հրթիռների կիրառումը։ Այս արձակումն ակնհայտորեն խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231-րդ բանաձեւը, որը պահանջում է Իրանից որեւէ գործունեություն չիրականացնել միջուկային զենք կրելու ունակ բալիստիկ հրթիռների հետ, ներառյալ բալիստիկ հրթիռների տեխնոլոգիայի կիրառումը»: «Այդ գործողությունները վտանգ են ներկայացնում տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության համար, եւ մենք կոչ ենք անում Իրանին անհապաղ դադարեցնել այդ գործունեությունը»,-ընդգծել է նախարարությունը։ Դեկտեմբերի 20-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերը Պարսից ծոցի ափին սկսել են «Մեծ մարգարե-17» հնգօրյա զորավարժությունները։ Նշվում է, որ զորավարժություններին մասնակցում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային, ռազմածովային եւ օդային ուժերը, ինչպես նաեւ «Բասիջ» աշխարհազորայինների մի մասը: Զորավարժություններն անցկացվում են Հուզեստան, Բուշեր եւ Հորմոզգան նահանգներում։ Զորավարժությունների եզրափակիչ փուլում իրականացվել է 16 բալիստիկ հրթիռների ուսումնական արձակում։

 
 
 

Comments


bottom of page