Մեզ այսօր միայն հաղթանակներ են պետք. Գագիկ Ծառուկյան
May 23, 2022
1 min read

Յոթ օր շարունակ, Երևանը կլինի բռնցքամարտի միջազգային մայրաքաղաք. Հայաստանը պատիվ ունի մայիսի 21-31-ը հյուրընկալել Բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց մեծահասակների առաջնությունը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: «Մենամարտերը կտևեն յոթ օր: Հաջողություն եմ մաղթում բոլոր մարզիկներին: Բազկի ամրություն Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամներին: Ամենակարևորը մեր հաղթանակներն են, որ դրոշը բարձրանա, հիմնը հնչի ու ամբողջ աշխարհը տեսնի հայ ազգի հաղթանակները, մեզ այսօր միայն ու միայն հաղթանակներ են պետք», - նշել է Ծառուկյանը։ Մանրամասն՝ տեսանյութում։




Comments