top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Մեդիաների կառավարումը ճգնաժամային իրավիճակներում․ BBC-ի փորձը


Կորոնավիրուսը փոխակերպում է աշխարհն ու խաղի կանոները։ Քանի դեռ աշխարհի գրեթե բոլոր երկրներում մարդկանց գերագույն մեծամասնությունը գտնվում է տանը, լրագրողներն ու լրագրողական հանրույթն աշխատում և ակտիվ գործենություն է իրականացնում մարդկանց իրազեկելու համար։ Իրավիճակի վերաբերյալ արժանահավատ տեղեկատվության հայտնաբերման այս պայքարում որոշումների կայացումը խրթին գործընթաց է։ Շատ երկրներում ԶԼՄ֊ների գործունեությունը սահմանափակված է և կիրառվում են տույժեր։ Այս իրավիճակում լրագրողները, խմբագիրները դժվարանում են իրենց աշխատանքում, առավել ևս, երբ չունեն համապատասխան փորձառություն։


Եվ ահա, Հանրային լրագրության ակումբը հատուկ հայաստանյան լրագրողների և խմբագիրների համար կազմակերպում է հեռավար փոխանակման ուսուցում բրիտանական ամենահայտնի և աշխարհում տարածված BBC լրատվական գործակալության կողմից։ BBC գործակալության լրագրող Էդմոնդ Սաբելլան ՀԼԱ հրավերով կանցկացնի վեբինար, որին հնարավորություն կունենան մասնակցելու Հայաստանում գործող լրագրողները, լրագրողական կազմակերպություններն ու կազմակերպությունների խմբագիրները, ծրագրերի ու բովանդակությունների ղեկավարները։ Վեբինարի ընթացքում Էդմոնդն անդրադառնալու է հետևյալ հարցերին՝


- Ինչպես է BBC֊ն արձագանքում համաճարակին և աշխարհում ստեղծված պանդեմիայով պայմանավորված արտակարգ դրությանը,


- Ինչ սկզբունքով են առաջնորդվում լրագրողները և ինչպես է կարգավորվում իրենց աշխատանքը,


- Ապատեղեկատվության դեմ պայքարն ու փաստերի ստուգումը կոնկրետ այս իրավիճակի պարագայում․ BBC֊ի կորոնաքեյսերը՝ որպես մասնավոր դեպքեր,


- Իրավիճակը Միացյալ թագավորության և Միջին արևելքի երկրներում․ ինչպես է գործում մեդիան,


- Բրիտանիայում և Միջին արևելքի երկրներում մեդիաների սահմանափակումներն ու դրանց նկատմամբ վերահսկողությունը։


Վեբինարը անցկացվելու է հայերենով: Այն տեղի է ունենալու այս շաբաթ՝ ապրիլի 4֊ին, Հայաստանի ժամանակով ժամը 14:00֊ին, տևողությունը՝ 1,5 ժամ, ներառյալ հարցուպատասխանի փուլը։ Վեբինարն անցկացվելու է Zoom տեսազանգերի իրականցման ծրագրի/հավելվածի միջոցով։


Վեբինարը իրականացվում է Բաց հասարակություններ հիմնադարամ- Հայաստանի աջակցությամբ:


Գրանցվելու համար անցեք այս հղումով՝ https://zoom.us/webinar/register/WN_mLaC0iwaRHC7Vezo28h0tg

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page