top of page

Մաքրվում է Ծիծեռնակաբերդի բարձունքի համայնքապատկան տարածքը

Mar 5, 2022
1 min read

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հետևել է Ծիծեռնակաբերդի բարձունքի համայնքապատկան տարածքում մեկնարկած մաքրման աշխատանքների ընթացքին: Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը: Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ համայնքին պատկանող 8.5 հա տարածքում գարնանը նախատեսվում է ծառատունկ կազմակերպել: Մինչ այդ, Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ համայնքապատկան հատվածում լայն թափով սանիտարական մաքրման աշխատանքներ են մեկնարկել: Դեռևս 2019թ. նախանշված մասշտաբային նախագիծը գործնական փուլ է մտել այս տարի:

 
 
 

Comments


bottom of page