Մարտունու որոշ բնակավայրերի մոտ ադրբեջանական հենակետերի առկայությունը լուրջ խնդիրներ է հարուցում

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Մարտունու շրջանի Բերդաշեն, Աշան, Նոր շեն, Հացի, Ավդուռ եւ Մյուրիշեն համայնքներ ղեկավարների ու բնակիչների հետ հանդիպումների ընթացքում ծանոթացել է բնակչության տարբեր իրավունքների պաշտպանության իրավիճակին, իրավունքների իրացման հնարավորություններին եւ առկա խնդիրներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գեղամ Ստեփանյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետեւանքով Մարտունու շրջանի վերանշյալ համայնքները՝ մասնավորապես Նոր շեն, Հացի, Ավդուռ, Մյուրիշեն բնակավայրերը, հայտվել են ադրբեջանական զինված ուժերի անմիջական նշանառության տակ, եւ այդ համայնքների հարեւանությամբ ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը սպառնալիք է համայնքների բնակչության ֆիզիկական եւ հոգեկան անվտանգության համար՝ մասնավորապես հաշվի առնելով Արդեբեջանի կողմից 44-օրյա պատերազմի ընթացքում քաղաքացիական բնակավայրերը դիտավորյալ թիրախավորելու վարքագիծը: Ուստի՝ անհրաժեշտ է ձեռնարկել գործողություններ՝ խաղաղ բնակչության անվտանգային իրավիճակը բարելավելու՝ մասնավորապես ադրբեջանական զինված ուժերի հենակետերը խաղաղ բնակավայրերի հարեւանությունից հեռացնելու ուղղությամբ: Համայնքների հարեւանությամբ ադրբեջանական հենակետերի առկայությունը լուրջ խնդիրներ է հարուցում նաեւ գյուղացիների զբաղվածության եւ արժանապատիվ աշխատանքի իրավունքի իրացման համար: Այդ խնդիրներն արտահայտվում են տարբեր ձեւերով՝ մի դեպքում գյուղացիներն անվտանգության նկատառումներից ելնելով զերծ են մնում իրենց պատկանող հողատարածքների մշակումից, մյուս դեպքում կորուստներ են ունենում անասնապահությամբ զբաղվելու ընթացքում, երբ խոշոր եղջերավոր կենդանիները անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներ: Նման դեպքեր գրանցվել են գրեթե բոլոր համայնքներում: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պետք է գործադրվեն բոլոր ջանքերը համայնքային բնակչության կյանքի որակի եւ անհրաժեշտ կենսապայմանների բարելավման ուղղությամբ՝ ի թիվս այլ հարցերի հատուկ ուշադրություն հրավիրելով Նոր շեն, Ավդուռ եւ Մյուրիշեն համայնքներում խիստ արտահայտված ջրամատակարարման հետ կապված խնդիրներին: Նշված համայնքները գրեթե ամբողջությամբ ջրազրկված են: Հանդիպումների ընթացքում հավաքագրված խնդիրները պաշտպանի կողմից ներկայացվելու են պետական լիազոր մարմիններին՝ հետամուտ լինելով դրանց կարգավորման ուղղությամբ հստակ եւ գործնական քայլերի ձեռնարկմանը»: Լուրեր Հայաստանից - NEWS.am Տպել Online Store Builders Could Be Cheaper Than You ThinkCreate eCommerce Store | Search Ads|Sponsored Her Boyfriend Gave Her A Necklace That Will Play An Important Role In Their RelationshipHabit Tribe|Sponsored 20 Of The Wealthiest Heiresses In The U.S.A. TodayNetworthus.com|Sponsored Dog Breeds You Should Avoid Bringing Into Your Home At All CostsStyleReads.com|Sponsored Ապօրինի որոշում է, Արմեն Գեւորգյանը չի կարող բերման ենթարկվել, եթե չկա ԱԺ թույլտվություն. պաշտպան Ամենաշատ Ընթերցված Դիտված Մեկնաբանված Արցախցիները Անդրեի հետ երգեցին իրենց հիմնը. հանդիպումը կայացավ (վիդեո)Արայիկ Հարությունյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ- ԳՇ պետի տեղակալՊատգամավոր Արթուր Հովհաննիսյանն է, որն ասում է՝ սոված զինվոր է եղել. սեղանը սոված մնալու չէր. Հրանտ ԱվետիսյանԵթե սահմանային խնդիրը խաղաղ կարգավորում չստանա, այն կարող է լուծվել ուժի կիրառմամբ. Արշակ Կարապետյանը՝ Ստանիսլավ ԶասինԱդրբեջանի ճանապարհային նախագծերը թույլ կտան օղակի մեջ վերցնել ռուսական խաղաղապահ առաքելությանը. Դ.Բաբայան Ֆոտոռեպորտաժներ Հայաստան դաշինքի եզրափակիչ հանրահավաքն ու երթը Հայաստանում ՉԺՀ դեսպանության նոր շենքը> Չինաստանի քաղաքացիների պատվաստումը Հայաստանում © 2009-2021 NEWS.am Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։ Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։News Քաղաքականություն Տնտեսություն Վերլուծություն Հասարակություն Ինովացիա Պատահարներ Մշակույթ Ավտոաշխարհ Sports Style Medicine Reviews Video PhotoԳործակալության մասին Օգտագործման պայմաններ Հասցե #7/1, Verin Shenga vit, 2nd street, Yerevan, Armenia Tel.: +37477 26 64 13, +37499 20 32 12 E-mail:editor@news.am Մարկետինգի հարցերով զանգահարել Mobile: +374 91 073313 Email:marketing@news.am Web://pradix.io/ads/




Comments