Մարտունու շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն
Dec 5, 2021
1 min read

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է․ «Կարճատև դադարից հետո այսօր վերսկսվել են զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների (մասունք) որոնողական աշխատանքները: Փրկարարական մեկ ջոկատով այսօր որոնումներ են իրականացվել Արցախի Հանրապետության հյուսիսարևելյան գոտում՝ Մատաղիսի ուղղությամբ: Որոնումներն արդյունք չեն տվել: Աշխատանքներն այս հատվածում արդյունք չեն տվել: Սակայն, ՊԲ ստորաբաժանման կողմից Մարտունու շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Այսպիսով, զինադադարից հետո իրականացված որոնողական աշխատանքների, ինչպես նաև ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում մինչ օրս տարհանվել է 1703 աճյուն»:




Comments