Մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ
May 15, 2020
1 min read

Մայիսի 13-ից 14-ը 4-րդ զորամիավորման N զորամասի հրաձգային վաշտն անցկացրել է ցուցադրական մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ: Զորավարժության նպատակը պաշտպանության կազմակերպման և հարձակողական մարտի ընթացքում զինծառայողների մասնագիտական հմտությունների կատարելագործումն էր: Անձնակազմը, մարտական իրադրությանն առավել մոտ պայմաններում, ցուցաբերել է բարոյահոգեբանական ու ֆիզիկական բարձր պատրաստություն, գերազանց կատարել առաջադրված խնդիրները:




Comments