top of page

Մարտակերտում ականի պայթյունից բնակիչ է զոհվել

Jan 13, 2021
1 min read

ԱՀ քննչական կոմիտեն հայտնում է. «2021թ. հունվարի 12-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, ԱՀ Մարտակերտ քաղաքի բնակիչ՝ Մ. Մ-ն, Մարտակերտ քաղաքի վարչական տարածք հանդիսացող «Մարտակերտի Բաղեր» կոչվող տեղամասում էքսկավատորով հողային աշխատանքներ իրականացնելու ընթացքում՝ նախնական տվյալներով պայթել է ականի վրա, որի արդյունքում մարմնի տարբեր աստիճանի այրվածքներ ստանալու հետևանքով տեղում մահացել է: Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր»:

 
 
 

Comments


bottom of page