top of page

Մարտակերտի շրջանում Ադրբեջանի երկու զորամասեր են շահագործման հանձնվել

Jul 21, 2021
1 min read

Արցախի Մարտակերտի շրջանի տարածքում, որն Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել, շահագործման են հանձնվել ժամանակակից սարքավորումներով հագեցած երկու նոր մոդուլային տեսակի զորամասեր, հայտնում է Minval.az-ը:

Համալիրների ծառայողական գրասենյակները հագեցած են օդորակիչներով, կահույքով, ժամանակակից սանտեխնիկայով, անկողնային պարագաներով, խոհանոցային սարքավորումներով եւ գեներատորներով:

Նոր զորամիավորումների կառուցումը պլանային կարգով շարունակվում է նաեւ Արցախի այլ տարածքներում, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել:

 
 
 

Comments


bottom of page