top of page

Մարտական հենակետում զինամթերքի հետ անզգույշ վարվելու հետևանքով թեթև վիրավորում է ստացել 4 զինվոր. ՊՆ

Oct 28, 2021
1 min read


Հոկտեմբերի 28-ին, ժամը 10։00-ի սահմաններում, ՀՀ արևելյան ուղղությամբ տեղակայված ՊՆ N զորամասի մարտական հենակետերից մեկում, զինամթերքի հետ անզգույշ վարվելու հետևանքով թեթև վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ չորս զինծառայող։

ՊՆ-ից հայտնում են, որ վիրավորներին անհապաղ ցուցաբերվել է առաջին բժշկական օգնություն։ Կատարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։

 
 
 

Comments


bottom of page