«Մարտական խաչի» շքանշանակիրը ներկայացվել է «Արիության համար» մեդալի
Oct 18, 2020
1 min read
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքի էջում գրել է.

«Կապիտան Ռոման Ադամյանն ակտիվորեն մասնակցել է հարավային և հարավարևելյան ուղղությամբ ընթացող մարտական գործողություններին, ոչնչացրել թշնամական կենդանի ուժ, նպաստել ստորաբաժանումների կոլեկտիվ հաջողություններին: Ներկայացվել է «Արիության համար» մեդալի: Կապիտան Ադամյանը քառօրյա պատերազմի ժամանակ ցուցաբերած հերոսության համար պարգևատրվել էր ՀՀ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով»:




Comments