top of page

Մարուքյանը Սյունիքում հանդիպել է Կապանի քաղաքապետի հետ

Dec 30, 2020
1 min read

«ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Կապանում հանդիպել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանին:

Այս առնչությամբ նա Facebook-ի իր էջում գրել է. «Հանդիպեցի Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանին: Մանրամասն քննարկեցինք վերջին շրջանի մարտահրավերները և դրանց դիմակայելու մեր հաստատակամությունը:

Մեր հանդիպման արդյունքում քննարկված գաղափարները կդառնան օրենսդրական նախաձեռնություններ ու կառավարության որոշումների առաջարկներ»:


 
 
 

Comments


bottom of page