top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Մարուքյանը դիմել է Բահրեյն-Հայաստան խմբի ղեկավարին և Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահին


ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Տեղեկացնում եմ, որ որպես Բահրեյնի և Լյուքսեմբուրգի հետ խորհրդարանական բարեկամական խմբերի ղեկավար՝ այսօր առավոտյան նամակներով դիմել եմ Բահրեյն-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ի․ Խ․ Ալ-Նեֆաեիին և Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահ Ֆ․ Էտգենին, տեղեկացրել նրանց հայ ռազմագերիներին Ադրբեջանում միջազգային հումանիտար իրավունքի խախտմամբ պահելու վերաբերյալ, ներկայացրել խնդրի բազմաթիվ մանրամասներ և նրբություններ, ինչպես նաև կոչ արել համապատասխան գործողություններ ձեռնարկելու՝ Ադրբեջանի վարքագիծը դատապարտելու և մեր գերիներին տուն վերադարձնելու ուղղությամբ»:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page