top of page

Մարոկկոյում COVID-19-ի միջոցառումների խախտման համար ավելի քան 1,5 միլիոն մարդ է ձերբակալվել

Apr 29, 2021
1 min read

Մարոկկոյում անցյալ տարվա հուլիսից մինչեւ այս տարվա ապրիլի 22-ն ընկած ժամանակահատվածում ավելի քան 1,5 միլիոն մարդ է բերման ենթարկվել COVID-19-ի կանխարգելիչ միջոցառումները խախտելու համար: Այս մասին հայտարարել է ՆԳ փոխնախարար Նուրեդդին Բութաեբը, հայտնում է MEM-ը:

Ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատի նիստում՝ պաշտոնյան ասել է, որ անվտանգության ուժերի կողմից ամեն օր ավելի քան 5700 մարդ է ձերբակալվում: «Չնայած այս թիվը մեծ է թվում, այն ցույց է տալիս բոլոր ճյուղերի ակտիվ մասնակցությունը կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին եւ քաղաքացիներին պաշտպանելու երկրի ծրագրին»,- ասել է Բութաեբը:

Նրա խոսքով՝ անցյալ տարվա մարտին ներդրված արտակարգ դրությունը զգալիորեն նպաստել է COVID-19-ի տարածումը զսպելուն։

Թագավորությունում, կորոնավիրուսի հարցով վերջին վիճակագրությամբ, գրանցվել է 509 972 հաստատված դեպք, ապաքինվել է 496 031, մահացել՝ 9005 մարդ:

 
 
 

Comments


bottom of page