Մարինա Հակոբյանը կնշանակվի Ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնում
Jun 16, 2020
1 min read

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնում կնշանակվի Մարինա Հակոբյանը:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
«Վաղը Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնում կնշանակվի Մարինա Հակոբյանը, ով մինչ այդ զբաղեցրել է Պատկերասրահի գիտական քարտուղարի պաշտոնը»,- ասաց Հարությունյանը:
Հունիսի 16-ին Արման Ծատուրյանը դադարեցրել է ՀԱՊ տնօրենի պաշտոնում իր լիազորությունները:




Comments