Մարզերում փառատոնների անցկացումը նպատակ ունի ապակենտրոնացնելու զբոսաշրջությունը. Վահան Քերոբյան
Oct 3, 2021
1 min read

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գրառումը. «Մարզերում և գյուղական համայնքներում փառատոնների անցկացումը նպատակ ունի ապակենտրոնացնելու զբոսաշրջությունը մայրաքաղաքից և պահպանելու մեր գեղեցիկ ավանդույթները՝ միաժամանակ նպաստելով համայնքների տնտեսական համաչափ զարգացմանն ու դրանցում կյանքի ակտիվացմանը։ Հոկտեմբերի 2-ին մասնակցել եմ Արենի գինու փառատոնին, որը, բացի այն, որ նպաստում է գինու զբոսաշրջության զարգացմանը, նաեւ ստեղծում է հիանալի հարթակ Արենի գյուղի, հարակից գյուղական համայնքների բնակիչների եւ արտադրական գինեգործների համար ներկայացնելու իրենց գինիները եւ ազգային կերակրատեսակները»:




Comments