top of page

Մարզերում խախտումեր չկան, Երևանում թերացել էմեկ ընկերություն. ՍԱՏՄ

Sep 10, 2020
1 min read


ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների այսօրվա ստուգայցերը սննդի ոլորտում տնտեսավարող կազմակերպություններ անթերի արդյունք է արձանագրել բոլոր մարզերում: Երևանում խախտում է թույլ տվել միայն մեկ կազմակերպություն՝ «Սեգաֆրեդո» հանրային սննդի ցանցի սրճարաններից մեկը: Խախտվել են օգտագործված դիմակների համար փակ աղբաման ունենալու, ինչպես նաև ախտահանման ու ջերմաչափման մատյանները պատշաճ վարելու նորմերը: Կազմված արձանագրությունը կներկայացվի ՀՀ պարետատուն:

Հանրապետության ողջ տարածքում անցկացվող մշտադիտարկումներին ու կրկնայցերին զուգահեռ՝ 24 ժամով կասեցվել է նաև մի քանի տնտեսավարողների գործունեությունը մարզերում:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կշարունակի վերահսկողությունը:

 
 
 

Comments


bottom of page