top of page

Մարալիկի բուժհաստատության աշխատակիցները Շիրակի մարզպետարանում են. հանդիպում են փոխմարզպետի հետ

Aug 21, 2020
1 min read


Այսօր բողոքի ակցիա են իրականացրել Մարալիկի ծննդատան աշխատակիցները՝ նշելով, որ 7 ամիս է՝ աշխատավարձ չեն ստացել։ Նշում են, որ Առողջապահության նախարարությունը ծննդատունը թեև չի լուծարել, բայց ֆինանսավորվում չի տրամադրում։


Ծննդատան աշխատակիցներն այս պահին Շիրակի մարզպետարանում են. հանդիպում են փոխմարզպետի, տնտեսագետի հետ՝ հարցին որևէ լուծում տալու համար։

Լրագրողների հետ զրույցում Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պարտականությունները կատարող Լեյլի Ասլանյանն ասաց, որ խնդրի լուծումը մարզպետարանում չէ։ «Մենք հարցը բարձրաձայնում ենք՝ լուծում են պատկան մարմինները։ Մեր վերջին գրությունը վարչապետին և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին եղել է օգոստոսի 4-ին, դեռևս պատասխան չունենք։ Խնդրի լուծման բանալին մեզ մոտ չէ»,- նշեց նա և հավելեց, որ  հրավիրել են նաև տնտեսագետի և պատրաստվում են ևս մեկ անգամ դիմել պատկան մարմիններին։ 


 
 
 

Comments


bottom of page