Մատաղիսից հայտնաբերվել է ռազմական գործողությունների ևս մեկ մասնակցի մասունք․ Արցախի ԱԻՊԾ
Jan 13, 2022
1 min read

Ռուսական խաղաղապահ առաքելության զորակազմը ԱԻ պետական ծառայությանն է փոխանցել հյուսիսարևելյան ուղղությունից (Մատաղիս) հայտնաբերված ևս մեկ զինծառայողի (ռազմական գործողությունների մասնակից) մասունք: ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից տեղեկացնում են, որ նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Զինադադարից հետո որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերված կամ փոխանցված աճյունների ու մասունքների ընդհանուր թիվը 1705 է: Այս պահին տարվում են բանակցություններ, որոնողական աշխատանքները վերսկսելու կապակցությամբ: ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:




Comments