top of page

Մատաղիսի մոտակայքում ականի պայթյունից զոհվել է ադրբեջանցի զինծառայող, վիրավորվել ռուս խաղաղապահ

Nov 23, 2020
1 min read

«2020 թվականի նոյեմբերի 23-ին զոհված զինծառայողների մարմինների փոխանակման համատեղ խումբը, որը բաղկացած էր Ռուսաստանի խաղաղապահ ուժերի, Ադրբեջանի զինված ուժերի, Լեռնային Ղարաբաղի արտակարգ իրավիճակների նախարարության, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներից, որոնում էր մահացածներին Թարթառի շրջանում»,- ասված է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ՝ հայտնում է tvzvezda.ru-ն:

Արտակարգ իրավիճակի հետևանքով զոհվել է ԱՀ զինված ուժերի մեկ սպա: Լեռնային Ղարաբաղի Արտակարգ իրավիճակների նախարարության ևս չորս աշխատակից և ռուսական խաղաղապահ ուժերի զորախմբի սպան ստացել են տարբեր ծանրության վնասվածքներ: Ռուս զինծառայողը տեղափոխվել է Բաքվի հիվանդանոց, որտեղ նրան ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն: Կյանքին վտանգ չի սպառնում: Զոհվել է նաև ադրբեջանցի մեկ զինծառայող: Հակամարտության ընթացքում զոհվածների մարմինները որոնելու և հանձնելու համար Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատարության նախաձեռնությամբ ստեղծված համատեղ խմբերը մեկ շաբաթից ավելի աշխատում են համակարգված և արդյունավետ: Համատեղ խմբերի աշխատանքի արդյունքում հայտնաբերված մահացածների բոլոր մարմինները հանձնվում են կողմերին՝ հուղարկավորության համար:

 
 
 

Comments


bottom of page