Մատաղիս-Թալիշ ուղղությամբ որոնողական աշխատանքներն այսօր ևս արդյունք չեն տվել
Aug 12, 2021
1 min read

Մատաղիս-Թալիշ ուղղությամբ իրականացված որոնողական աշխատանքներն այսօր ևս արդյունք չեն տվել. զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
Որոնումները կշարունակվեն նաև առաջիկա օրերին: Արդյունքների մասին ԱԻ ծառայությունը կհրապարակի հավելյալ տեղեկություն:
2020 թվականի նոյեմբերի 13-ից առ ասօր Ադրբեջանի կողմից Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է 1634 աճյուն:




Comments