top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Մանվել Խաչատրյանը նշանակվել է Մնջախաղի պետական թատրոնի տնօրեն


Մանվել Խաչատրյանը նշանակվել է Երևանի մնջախաղի պետական թատրոնի տնօրեն։ Այս մասին հայտնում է թատրոնի ֆեյսբուքյան էջը։

Թատրոնն օրերս հայտնել էր, որ ավարտվել է մնջախաղի թատրոնի տնօրեն Արամ Խոջոյանի պաշտոնավարումը: «Վերջին 10 տարում, սկզբում որպես տնօրենի օգնական, այնուհետև՝ տնօրեն, Արամ Խոջոյանը իր երիտասարդական ավյունով և աշխատունակությամբ մեր թատրոնը բարձրացրեց մի նոր մակարդակի: Եվ ապացուցվեց, որ մնջախաղի արվեստը խորությամբ իմացող ու մենեջմենթի նրբությունները խելացի կիրառող տնօրենը պետք է արձանագրեր այնպիսի արդյունքներ, որպիսիք չենք ունեցել թատրոնի 47-ամյա պատմության ընթացքում:

Մենք թատրոնում նրան Արամ ենք դիմում: Այդպես ինքն էր ուզում: Եվ բնական է, որ թատրոնում պիտի ձևավորվեր ընտանեկան մթնոլորտ: Շնորհակալություն, Արամ ջան»,- նշված է թատրոնի էջում:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page