Մանվել Գրիգորյանը կտրուկ վատացել է
Jun 6, 2019
1 min read

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ում երեկ ուշ գիշեր կտրուկ վատացել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը։ Այս մասին Anews.am -ին հայտնել է Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։
Մանվել Գրիգորյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց։ Հիշեցնենք, որ հունիսի 3-ին Մանվել Գրիգորյանին «Նաիրի» ԲԿ-ից տեղափոխել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ, այնուհետև՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։ Պաշտպանների պնդմամբ՝ նրան «Դատապարտյալների հիվանդանոց» են տեղափոխել առանց բժիշկների համաձայնության։




Comments