Մանվել Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Առողջապահության նախարարության
May 25, 2020
1 min read

Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել՝ ընդդեմ Առողջապահության նախարարության։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։
Նա պահանջում է՝ Ֆրանսիայի Վալ Դ՛Օրի բժշկական կենտրոնում հետագա հետազոտություններն ու բուժումը ստանալու հարցը քննարկելու նպատակով բժշկական հանձնաժողով հրավիրել և համապատասխան եզրակացություն տալ։ Գործը մակագրվել է վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանին:




Comments