top of page

Մանկավարժներն ամբողջությամբ վարձատրվելու են արձակուրդային օրերի համար

Mar 2, 2020
1 min read

Մարտի 1-ին` Հայաստանում նոր կորոնավիրուսի առկայության հաստատումից հետո, կառավարության կողմից ձեռնարկվեցին վիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված մի շարք միջոցառումներ։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտարարեց, որ ուսումնական հաստատություններում գարնանային արձակուրդները կտեղափոխվեն մարտի 2-8-ը:

Այս հայտարարությանը հաջորդեցին բազմաթիվ շահարկումներ՝ կապված մանկավարժների վարձատրության հետ։ Մասնավորապես, որոշ լրատվականներ գրեցին, թե ԿԳՄՍ նախարարությունում քննարկվում է մանկավարժների աշխատավարձերից ավելի քան 7 օրվա աշխատավարձ կրճատելու հարցը, քանի որ վերջիններս այդ օրերին չեն աշխատելու:

ԿԳՄՍ նախարությունից Տեղեկատվության ստուգման կենտրոնին հայտնեցին, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Մասնավորապես՝ հայտարարված արձակուրդի հետևանքով մանկավարժների աշխատավարձերից պահումներ չեն իրականացվելու։ Մարտի 2-8-ի արձակուրդի համար մանկավարժները ամբողջովին վարձատրվելու են։
 
 
 

Comments


bottom of page