Մանկապարտեզներում վերահսկողություն է իրականացնում ամենօրյա ռեժիմով
Jun 23, 2020
1 min read

ՀՀ կրթության տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկումներ իրականցնել մայրաքաղաքի վարչական շրջաններում գործող հերթապահ մանկապարտեզներում: Տեսչական մարմնի աշխատակիցները միաժամանակ մշտադիտարկում են իրականացնում Երևան քաղաքում գործող ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Ստուգայցերի նպատակն է վերահսկել մանկապարտեզներում սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման ուղղված միջոցառումները: Կրթության տեսչական մարմնի կողմից արձանագրված խախտումների մասին տեղեկատվությունը ներկայացվում է պարետատուն:




Comments