top of page

Մանկական ներկայացումներ՝ Արցախի շրջաններում. «Հայաստան» հիմնադրամի հերթական ծրագիրը

Feb 1, 2022
1 min read

Շուշիի Մ. Խանդամիրյանի անվան պետական թատրոնը վերականգնվել է շրջիկ թատրոնի ձևաչափով և «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ կրկին Արցախում է:

«Հայաստան» հիմնադրամից հայտնում են, որ թատրոնը 12–օրյա ներկայացումներով հանդես եկավ ԱՀ շրջանների՝ Հաթերք, Մեծ Շեն, Հին Շեն, Եղցահող, Չլդրան, Դրմբոն, Մաղավուզ, Վանք, Խնձրիստան, Մուշկապատ, Ննգի, Աստղաշեն, Պատարա, Այգեստան, Իվանյան, Գետավան և Կոճողուտ գյուղերում, ինչպես նաև Մարտակերտ քաղաքում և Ստեփանակերտի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում:

Այդկերպ, «Հայաստան» հիմնադրամը փորձում է բարելավել սահմանամերձ բնակավայրերում ապրող երեխաների հոգեբանական վիճակը:

 
 
 

Comments


bottom of page