top of page

Մանկական անհոգ թոթովանքն ու լուսապայծառ ժպիտը յուրաքանչյուր հայ ընտանիքի հիմքն են. ԿԳՄՍ նախարարի ուղ

Jun 1, 2022
1 min read


ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Այն ներկայացնում ենք ստորև. Սիրելի՛ երեխաներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ և ձեր ծնողներին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Երեխաները մարդկության մշտնջենական պարգևն են ՝ գոյատևման առհավատչյան: Մանկական անհոգ թոթովանքն ու լուսապայծառ ժպիտը յուրաքանչյուր հայ ընտանիքի հիմքն են և ազգի շարունակական առաջընթացի գրավականը: Ազգի և մարդկության համար առողջ և խելացի անձ, պատասխանատու և օրինապահ, ազնիվ և բարեպաշտ քաղաքացի դաստիարակելը ոչ միայն ծնողների պարտքն է, այլև պետության կարևորագույն առաքելություններից մեկը: Հայրենի պետությունը և իր համապատասխան կառույցներն ամուր պատվար են ձեր իրավունքների պաշտպանության համար և երաշխավոր՝ ապագայի անխաթար կերտման գործում: Պետությունն անսասան է ձեր՝ կրթության, մշակույթի և սպորտի ասպարեզներում զարգացման համար բոլոր անհրաժեշտ և պատշաճ պայմաններ ստեղծելու, իր գործառույթներն իրականացնելու առումով: Սիրելի՛ երեխաներ, Կրկին շնորհավորում եմ ձեզ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ և մաղթում առողջ, խանդավառ մանկություն, խաղաղ, անամպ երկինք և լուսավոր ապագա:

 
 
 

Comments


bottom of page