top of page

Մայրաքաղաքում խախտումների թվաքանակն օրեցօր նվազում է. ԲԸՏՄ

Aug 24, 2020
1 min read


Օգոստոսի 24-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի անակնկալ խստացված

ստուգայցերը եղել են Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում։

Վաղ առավոտից Տեսչական մարմնի մասնագետները ոստիկանների ուղեկցությամբ դիտարկել են,

թե որքանով են քաղաքացիները զբոսայգիներում պահպանում ՀՀ պարետի կողմից սահմանված

հակահամաճարակային անվտանգության կանոնները։ Ստուգայցերի ընթացքում խախտումներ չեն

արձանագրվել։

Մշտադիտարկումների վիճակագրական տվյալների համաձայն՝ մայրաքաղաքում խախտումների

թվաքանակն օրեցօր նվազում է։

Դրական արդյունքների ամրագրման և խախտումների բացառման նպատակով՝ ԲԸՏՄ-ն

շարունակում է իրականացնել ամենօրյա լայնածավալ իրազեկման աշխատանքներ, ստուգայցեր և

մշտադիտարկումներ հանրապետության ողջ տարածքում։

 
 
 

Comments


bottom of page