top of page

Մամուլը վաղուց իշխանության համար բաժանված է յուրայինների և օտարների. Սաթիկ Սեյրանյան

Sep 1, 2021
1 min read

Մամուլը վաղուց իշխանության համար բաժանված է յուրայինների եւ օտարների: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 1-ին, «Ընդդեմ մամուլի սահմանափակումների, հանուն խոսքի ազատության և տեղեկացված լինելու իրավունքի» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանի լրագրողների միության նախագահ, 168 ժամ թերթի խմբագիր Սաթիկ Սեյրանյանը:

Ըստ նրա` Մամուլի դեմ իրականացվող արշավը տեղի է ունենում մի քանի հարթություններում: «Նախ իրավական, օրենսդրական կարգավորումներով փորձ է արվում էականորեն սահմանափակել լրագրողների աշխատանքը, ինչի վառ վկայությունը տեսնում ենք Ազգային ժողովում: Ընդ որում, դա արվում է բացահայտ ցինիզմով: Իշխանությունը հերթական անգամ կոշտ սահմանափակումներ է մտցնում, հետո դա մամուլի ներկայացուցիչների հետ քննարկելու իմիտացիայով փորձ է անում համախոհության ու հանդուրժողականության տպավորություն թողնել:

Ավելի գլոբալ հարթություններում, սոցիալական մեդիայում, հասարակությունում գեներացվում է մամուլի նկատմամբ թշնամանք: Տպավորություն է ստեղծվում, որ մամուլը առաիկայում ազատ խոսքը կարող է հռչակվել որպես դասակարգային թշնամի, որը խանգարում է իշխանությանն իրագործել իր սիրած պողպատյա մանդատը»,-ասաց նա:

Սաթիկ Սեյրանյանն ընդգծեց, որ այս իրավիճակը միայն առաջին հայացքից է թվում, որ կապված է միայն լրագրողներին ու լրատվամիջոցներին. «Իրականում սա բացառապես քաղաքական ու հասարակական խնդիր է եւ արտացոլում է ժողովրդավարության, մարդու իրավունքների, ազատությունների նկատմամբ իշխանության վերաբերմունքը:

Իմ խորին համոզմամբ սրա պատճառն այն է, որ Հայաստանում հաստատվել եւ խորանում է ձեւով ժողովրդավարական, բովանդակությամբ ավտորիտար մի համակարգ, որի համար ազատ խոսքն ու մամուլը, այո, թշնամիներ են:

Իշխանությունը դեռեւս փորձում է պահպանել ժողովրավարական կառուցակարգերի իմիտացիան, միաժամանակ բովանդակային հարթությունում ամեն ինչ անելով ավտորիտար մթնոլորտի հաստատման համար:

 
 
 

Comments


bottom of page