top of page

Մահացել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Անատոլի Կվաշնինը

Jan 7, 2022
1 min read

Մահացել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Անատոլի Կվաշնինը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։

Նա մահացել է հունվարի 7-ին զինվորական հոսպիտալում, նախկինում նրա մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակ։

Կվաշնինի մահվան մասին տեղեկությունը հաստատել է ՌԴ զորապետերի ակումբի աշխատակազմի ղեկավար Նիկոլայ Դերյաբինը։

Նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Կվաշնինի մահվան կապակցությամբ։ Այս մասին լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Վլադիմիր Պուտինը երկար տարիներ փոխգործակցել է Կվաշնինի հետ, նա միշտ բարձր է գնահատել նրա մասնագիտական ​​որակներն ու հերոսական ոգին»,-ասել է Պեսկովը։

Անատոլի Կվաշնինը 75 տարեկան էր։ Նա գլխավորում էր Գլխավոր շտաբը 1997-2004 թվականներին, Ռուսաստանի հերոս եւ բանակի պաշտոնաթող գեներալ էր։ 2004-2010 թվականներին եղել է Սիբիրի դաշնային օկրուգում նախագահի ներկայացուցիչը։

 
 
 

Comments


bottom of page