Մահացել է մանկաբարձ-գինեկոլոգ Գեորգի Պողոսյանը՝ Գեորգի Կիմիչը
Apr 4, 2021
1 min read

Մահացել է բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Գեորգի Պողոսյանը: Այս մասին տեղեկանում ենք Դավիթ Սահակյանցի ֆեյսբուքյան էջի գրառումից: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Խորը ցավով տեղեկացա, ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ, իմ լավ բարեկամ Գեորգի Կիմի Պողոսյանի անժամանակ մահվան մասին։ Հմուտ մասնագետն իսկապես իր ոլորտի առաջատարներից էր։ Մարդ, որը վայելում էր կրտսեր գործընկերների հարգանքը։ Ցավակցում եմ ընտանիքի անդամներին և հարազատներին... Հանգչեք խաղաղությամբ»։




Comments