Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Քաջազուն Գյուրջյանը
Feb 13, 2022
1 min read

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի անվանի դերասան Քաջազուն Գյուրջյանը: Այս մասին հայտնում են թատրոնի ֆեյսբուքյան էջում: Դերասանի հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 15-ի ժամը՝ 18։00-ին՝ Արտաշատի մայրուղու եկեղեցու հարևանությամբ գտվող սգո սրահում («Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց)։ Թատրոնը ցավակցություն է հայտնել անվանի դերասանի հարազատներին և արվեստի սիրահարներին։




Comments