top of page

Մահացել է հենակետում այրվածքներ ստացած զինծառայող Պայլան Պողոսյանը

  • Jul 27, 2022
  • 1 min read


Օրեր առաջ հենակետում այրվածքներ ստացած ժամկետային զինծառայող Պալյան Պողոսյանը մահացել է, այս մասին տեղեկացրին Այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից։ Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է ընդունվել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Պողոսյանը: Զինծառայողը նույն օրը ռեանիմոբիլով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Պայմանավորված տվյալ ախտահարման դեպքում հիվանդության զարգացման փուլային ընթացքով և այրվածքային ախտահարման ժամանակ հաճախակի հանդիպող հեռակա բարդություններով՝ զինծառայողի առողջական վիճակում դիտարկվել էր վատթարացում և այն գնահատվում էր ծայրահեղ ծանր: ՊՆ-ից տեղեկացրել էին, որ զինծառայողն այրվածքներն ստացել էր մարտական դիրքի վագոն-տնակում բռնկված հրդեհը մարելիս։

 
 
 

Comments


bottom of page