top of page

Մահացել է Կապիտոլիումի մոտ միջադեպի հետեւանքով տուժած ոստիկանը

Apr 3, 2021
1 min read

ԱՄՆ Կապիտոլիումի շենքի մոտ տեղի ունեցած միջադեպի հետեւանքով վիրավորված ոստիկաններից մեկը մահացել է, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Մահացել է վիրավորում ստացած ոստիկանության սպան»,-ասել են մամուլի ասուլիսի ժամանակ:

Ավելի վաղ Կապիտոլիումի ոստիկանությունը տեղեկացրել էր, որ անհայտ անձը մեքենայով մխրճվել է ԱՄՆ Կոնգրեսի շենքի մոտ հսկիչ-անցագրային կետի երկու սպաների ուղղությամբ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց: Կասկածյալը բերման է ենթարկվել: MSNBC հեռուստաալիքը հայտնել է, որ առնվազն մեկ մարդու ուղղությամբ կրակել են: Վաշինգտոնում մի քանի փողոց փակ է դեպքի պատճառով: NBC News հեռուստաալիքը հաղորդում է, որ ավտոմեքենայի վարորդը, որը մխրճվել էր Վաշինգտոնում Կապիտոլիումի շենքի անցակետի մեջ, մահացել է:

 
 
 

Comments


bottom of page