top of page

Մահացել է Լևոն Արոնյանի կինը՝ Արիանե Կաոիլին

Mar 31, 2020
1 min read

Updated: Mar 31, 2020


Կյանքից հեռացել է Հայաստանի շախմատի առաջատար Լևոն Արոնյանի կինը՝ Արիանե Կաոիլին։ Այս մասին «Թվիթեր»-իր միկրոբլոգի գրառմամբ տեղեկացրել է Լևոն Արոնյանը։

«Բառեր չեմ գտնում արտահայտելու իմ վիշտը տիկնոջս՝ Արիանայի մահվան կապակցությամբ։ Նա խելացի, աշխատասեր և կենսուրախ մարդ էր, ով գեղեցիկ կյանք ապրեց»,- նշել է Արոնյանը։

Գրառմանը ցավակցական խոսքերով պատասխանել են բազմաթիվ հանրաճանաչ շախմատիստներ, մասնավորապես, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, գրոսմայստեր Անիշ Գիրին և այլոք։

Արոնյանը կինը մարտի 15-ին` ժամը 00:02-ին, իր վարած «Lexus RX350» մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցի վրա բախվել էր բետոնե հենասյանը: Նա ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

 
 
 

Comments


bottom of page