Մահացել է ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը
Jun 8, 2022
1 min read

Մահացել է ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը։ Տեղեկությունը հաստատեց «Օրագիր.նյուզի» գլխավոր խմբագիր, ԵՊՀ նախկին մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը։ Արամ Սիմոնյանը պատմագետ էր, հրապարակախոս, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ։ Նա 2006 թվականից եղել է Երևանի պետական համալսարանի ռեկտոր եւ հրաժարական է ներկայացրել 2019 թվականի մայիսի 23-ին։ Արամ Սիմոնյանը եղել է Հանրապետական կուսակցության անդամ։ Սիմոնյանը հեղինակ է 85 գիտական աշխատանքների, որոնցից 4-ը մենագրություններ են։




Comments