top of page

Մահացել է արքայազն Ֆիլիպը՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի ամուսինը

Apr 10, 2021
1 min read

99 տարեկանում մահացել է արքայազն Ֆիլիպը՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի ամուսինը: Բուքինհեմյան պալատը հաստատել է Էդինբուրգի դուքսի մահվան լուրը: «Նորին մեծություն թագուհին խորը վշտով հայտնում է իր սիրելի ամուսնու՝ Նորին արքայական մեծություն արքայազն Ֆիլիպի՝ Էդինբուրգի դուքսի մահվան մասին: Նորին արքայական մեծությունը մահացել է այսօր առավոտյան Վինձորի ամրոցում»,-ասվում է պալատի հայտարարության մեջ: Մարտի 1-ին դուքսը տեղափոխվել էր հիվանդանոց: Ֆիլիպը 65 տարի է անցկացրել՝ աջակցելով թագուհու, հրաժարվելով իր հասարակական դերից 2017 թվականին: Իր ակտիվ տարիներին նա կարողացել է երիտասարդ թագուհու ղեկավարությամբ միապետության նոր կուրս հաստատել:

 
 
 

Comments


bottom of page