top of page

Մահացել է Արամ Մայիլյանը

Aug 29, 2020
1 min read

Մահացել է 1990-1995թթ․ Գերագույն խորհրդի պատգամավոր Արամ Մայիլյանը. «Խոր ցավով ու կսկիծով հայտնում եմ, որ ամուսինս՝ Արամ Մայիլյանը, իմ հենարանը, իմ ընկերը, երեկոյան հանկարծամահ եղավ: Չեմ ուզում և չեմ կարող հավատալ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արամ Մայիլյանի կինը՝ Նարիեն Մկրտչյանը:

Արամ Ռուբենի Մայիլյանը ծնվել է 1954 թ. փետրվարի 6-ին: Ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը՝ էլեկտրոնային տեխնիկայի ինժեների որակավորմամբ: Ֆիզմաթ գիտ. թեկնածու: Աշխատել է Երեւանի պետական համալսարանի կիսահաղորդիչ նյութերի եւ սարքերի ԳՀ լաբորատորիայում՝ գիտաշխատող: Ընտրվել է ՀՀ ԳԽ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղար: «Ազգային առաջադիմություն» պատգամավորական խմբի անդամ:

 
 
 

Comments


bottom of page