Մահացել է ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Ռուբեն Շուգարյանը
Apr 21, 2020
1 min read

Բոստոնում այսօր առավոտյան մահացել է ԱՄՆ-ում Հայաստանի առաջին արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀ ԱԳ նախարարի նախկին տեղակալ Ռուբեն Շուգարյանը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է նրա որդին։ Նա ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն է եղել 1993-1999թթ․։
Այնուհետև 1999-2005թթ․ եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ։ 2005-2008թթ․ Իտալիայում, Իսպանիայում և Պորտուգալիայում համատեղությամբ եղել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հռոմ)։
Շուգարյանը ԱՄՆ է տեղափոխվել 2008թ.՝ դիվանագիտական ծառայությունից ազատվելուց հետո։




Comments