Մակրոնն ու Ջոնսոնը Ռուսաստանից շտապ բացատրություն են պահանջում՝ կապված Նավալնիի թունավորման հետ

Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարները Ռուսաստանից շտապ բացատրություն են պահանջում՝ կապված Ռուսաստանի տարածքում ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորման հետ։ Հարցը քննարկվել է երկուշաբթի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հեռախոսազրույցի ընթացքում: Այս մասին հաղորդել է «Европейская правда»-ն` հղում անելով Բրիտանիայի կառավարության մամուլի ծառայությանը:
Ջոնսոնը և Մակրոնը վրդովմունք են հայտնել Նավալնիի վրա հարձակման կապակցությամբ: «Նրանք կրկնել են, որ Ռուսաստանը շտապ պետք է բացատրի, թե ինչպե՞ս է ընդդիմության առաջնորդը թունավորվել «Նովիչոկով»», – հայտնել են բրիտանական կառավարությունից:
Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Twitter- ում գրել է, որ Ջոնսոնի հետ քննարկել է «Ալեքսեյ Նավալնիի թունավորումից հետո հետագա գործողությունները»:
Սեպտեմբերի 7-ին բեռլինյան Charite կլինիկան, որտեղ Ալեքսեյ Նավալնին բուժում է անցնում, հաղորդում է տարածել, որ քաղաքական գործչին դուրս են բերել կոմայից:




Comments