Մակրոնն առաջարկել է «նոր մեթոդ»
Oct 3, 2020
1 min read

Ֆրանսիայի նախագահ Էմանյուէլ Մակրոնն ասել է, որ այսօր հաջողված հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ:
Reuters-ը վկայակոչում է Մակրոնի հայտարարությունն այն մասին, որ նա Հայաստանի վարչապետին եւ Ադրբեջանի նախագահին առաջարկել է «նոր մեթոդ»՝ Մինսկի խմբի շրջանակում բանակցությունները վերսկսելու համար:
Ֆրանսիայի նախագահն ասել է, որ այդ աշխատանքը կմեկնարկի այսօր երեկոյան:
Էմանյուէլ Մակրոնը նաեւ վերահաստատել է հրադադարի մասին իր կոչը:
Այսօր ավելի վաղ հայկական կողմը հաղորդել էր Մակրոնի եւ Փաշինյանի հեռախոսազրույցի մասին:




Comments