top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Մակրոնը գնահատել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկխոսության փորձերը


Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուկրաինական ճգնաժամի ֆոնին հայտարարել է, որ ողջունում է ԱՄՆ եւ Ռուսաստանի երկխոսությունը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ «ԱՄՆ-ն այսօր անում է այն, ինչ ես անում եմ մի քանի տարի շարունակ. ԱՄՆ-ը խոսում է ռուսաստանցիների հետ։ Սա լավ նորություն է։ Հե՞շտ է դա արդյոք։ Ոչ։ Ես երբեք նման բան չեմ ասել, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նույնպես...Անհրաժե՞շտ է դա արդյոք։ Ինչպես երբեք, եթե չենք ուզում պահպանել ստատուս-քվոն, որն անհանգստացնում է բոլորին եւ մեր հավաքական անվտանգությանը»,- ասել է Մակրոնը Journal du Dimanche ֆրանսիական շաբաթաթերթին։ Նա նշել է, որ Ֆրանսիան եւ Գերմանիան միշտ «երկխոսության ոգով» բանակցություններ են վարել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ մինսկյան համաձայնագրերի վերաբերյալ։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page