top of page

Մակրոնը Pegasus-ի շուրջ սկանդալի ֆոնին Պաշտպանության խորհրդի արտահերթ նիստ կհրավիրի

Jul 22, 2021
1 min read

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հուլիսի 22-ին Պաշտպանության խորհրդի արտահերթ նիստ կհրավիրի՝ Pegasus ծրագրի միջոցով Էլեկտրոնային լրտեսության գործի հետաքննության առանչությամբ:

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիել Ատալը:

«Սկսվել է հետաքննություն, հանրապետության նախագահն այսօր (հուլիսի 22-ին) կհրավիրի արտահերթ Պաշտպանության խորհուրդ, որի թեման կդառնա այդ գործը»,- նշել է նա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրամայել է հետաքննություն անցկացնել այն բանից հետո, երբ տեղեկություն է տարածվել առ այն, որ նրա հեռախոսը հնարավոր է գաղտնալսվել է սկանդալային Pegasus ծրագրի միջոցով: Այս մասին գրել էր Le Monde պարբերականը` մանրամասնելով, որ գաղտնալսման թիրախ է դարձել ֆրանսիացի ևս 15 նախարար:

Մակրոնի հրամանի մասին հայտարարել էր Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեկսը: Ըստ նրա, եթե լրատվամիջոցներում տրված տեղեկատվությունը հաստատվի, ապա այդ ամենը «շատ լուրջ» է: Նա հավելել էր, որ Ֆրանսիայի իշխանությունները հետաքննություն կանցկացնեն իրավիճակի վրա «լույս սփռելու» համար:

Հուլիսի 18-ին Ֆրանսիայում գործող Forbidden Stories ոչ կառավարական կազմակերպությունը և տարբեր պետությունների 17 ԶԼՄ-ներ հրապարակել են հետաքննություն, որտեղ պնդում են, որ մի շարք երկրներ կարող էին առնվազն 50 000 մարդու լրտեսել ամբողջ աշխարհւմ իսրայելական Pegasus Էլեկտրոնային լրտեսության համակարգի միջոցով, որը մշակել Է NSO Group կորպորացիան:

 
 
 

Comments


bottom of page