top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Մակունցը փորձում է փախչել այն պատասխանատվությունից, որը վերահաս է այս խունտայի նկատմամբ. Աշոտյան


Լիլիթ Մակունցի քաղաքական կարիերայի առաջին ու վերջին ձեռքբերումը նա է, որ նա հանդիսանում է սրիկայի ուսապարկերի պահեստապետն ԱԺ-ում: Այս մասին, այսօր՝ հունվարի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Այդ իմաստով, զավեշտալի է ուսապարկերի պահեստապետին նշանակել նման կարեւոր երկրում դեսպան: Երկրորդը, նույն դավադիր սրիկան առնվազն 2 անգամ հայտարարել է, որ դեսպանների պաշտոններում քաղաքական նշանակումներ չեն լինելու, որ նախկիններում դա շատ էին անում, ինքը դա չի անելու: Ինչ վերաբերում է մասնագիտականին, դիվատանգական ծառայության մասին օրենքը պարզ բանաձեւում է, որ դիվանագիտական ծառայությունը մասնագիտական գործունեությունը է: Մակունից մասնագիտական ունակությունները մասնագիտական ունակությունները արտաքին աշխարհի հետ շփվելիս, սահմանափակվել են ժամանակին ՀՀ բուհերից մեկում արտաքին կապերի վարչության պետի պաշտոնով: Այս գումարման ԱԺ-ում նա եղել է ընդամենը երկու բարեկամական խմբերի ղեկավար՝ ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիա»,-նշեց Աշոտյանը:

Նրա կարծիքով, Մակունի հնարավոր նշաակումը փաստում է, որ Նիկոլ Փաշինյանի մերձավոր շրջապատը սկսել է որոնել փախուստի ճանապարհներ. «Այսինքն Մակունցը փորձում է փախչել այն պատասխանատվությունից, որը վերահաս է այս խունտայի նկատմամբ: Դա Լիլիթ Մակունցին չի փրկելու հայ ժողովրդի արդար պահանջից»:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page