ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Jul 28, 2022
1 min read

Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլա Շահիդն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Նա նաև շրջայց է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանում։




Comments