top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ՄԱԿ-ը Ռոքֆելերների ընտանիքին է վերադարձրել «Գերնիկայի» պատկերով գոբելենը


ՄԱԿ-ը Ռոքֆելերների ընտանիքին է վերադարձրել Պաբլո Պիկասոյի «Գերնիկայի» պատկերով գոբելենը: Գրեթե 36 տարի «Գերնիկայի» պատկերով գոբելենը զարդարում էր Նյու Յորքում ՄԱԿ կենտրոնակայանում Անվտանգության խորհրդի դահլիճի մուտքի պատը, հայտնում է CBS-ը:

1955 թվականին գոբելենը պատվիրել էր Նելսոն Ա.Ռոքֆելեր կրտսերը, 1984 թվականին այն վարձակալությամբ տրվել էր Միավորված ազգերի կազմակերպությանը: Ռոքֆելերը վերջերս «ՄԱԿ-ին իրազեկել էր այն վերադարձնելու մտադրության մասին», գոբելենը վերադարձվել էր այս ամսվա սկզբին:

«Մենք շնորհակալ ենք Ռոքֆելերների ընտանիքին, որ նրանք ավելի քան 35 տարի մեզ էին տրամադրել արվեստի այս հզոր եւ կուլտային ստեղծագործությունը»,- ասել է ՄԱԿ պաշտոնական ներկայացուցիչ Սթեֆան Դյուժարիկը:

«Սարսափելի է, սարսափելի է, որ այն չկա»,- CBS News-ին ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ անցնելով հիմա արդեն դատարկ պատի կողքից:

Նկարի բնօրինակը Պիկասոն նկարել է 1937 թվականին: Կտավում կտրուկ սեւ եւ գորշ երանգներով պատկերված է Իսպանիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ նացիստական Գերմանիայի կողմից իսպանական Գերնիկա քաղաքի ռմբակոծումը: Արվեստի ստեղծագործությունը, որը համարվում է աշխարհում ամենատպավորիչ հակապատերազմական կտավը, ցուցադրվում է Մադրիդում Թագուհի Սոֆյայի թանգարանում:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page