top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ՄԱԿ-ը մտահոգված է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով և կողմերին զսպվածության կոչ է անում


ՄԱԿ-ը մտահոգված է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով եւ կողմերին զսպվածության ու քաղաքական հակասությունները երկխոսության միջոցով լուծելու կոչ է անում, ճեպազրույցում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Այն, ինչ մենք տեսնում ենք Հայաստանում, մեզ ծայրաստիճան անհանգստացնում է: Շատ կարեւոր է, որ բոլոր կողմերը հանգստություն պահպանեն: Մենք կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն, մենք նաեւ կոչ ենք անում ներառական երկխոսության՝ լարվածության դեէսկալացիայի եւ քաղաքական տարաձայնությունները լուծելու համար»,- ասել է Դյուժարիկը: «Դա պետք է արվի սահմանադրության եւ ժողովրդավարական կարգի հանդեպ լիակատար հարգանքով»,- հավելել է նա:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page