top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել Աֆղանստանում երկու ակտիվիստների անհետացման կապակցությամբ


Աֆղանստանում ՄԱԿ-ի աջակցության առաքելությունը մտահոգություն է հայտնել երկու Աֆղանստանում երկու ակտիվիստների անհետացման կապակցությամբ եւ կոչ է արել թալիբներին բացահայտել նրանց գտնվելու վայրը։ Այս մասին ասվում է առաքելության թվիթերյան էջում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «ՄԱԿ-ը կիսում է աճող մտահոգությունը երկու աֆղանստանցի ակտիվիստների՝ Թամանա Զարյաբ Պարիանիի եւ Փարվանա Իբրահիմհելի անհետացման կապակցությամբ, որոնք, ըստ տեղեկությունների, առեւանգվել էին իրենց տներից չորեքշաբթի գիշերը: Մենք կոչ ենք անում թալիբներին տեղեկատվություն տրամադրել նրանց գտնվելու վայրի մասին եւ պաշտպանել բոլոր աֆղանտանցիների իրավունքները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page