top of page

ՄԱԿ-ը հրապարակել է Հայաստանի Կայուն զարգացման նպատակների 2020 թ. կամավոր ազգային գնահատման զեկույցը

Jun 16, 2020
1 min read

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի համակարգմամբ և բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ մշակվել և ՄԱԿ-ին է ներկայացվել Հայաստանի Կայուն զարգացման նպատակների կամավոր ազգային գնահատման զեկույցը: Փաստաթղթի մշակմանը մասնակցել են պետական մարմիններ, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակը, ՄԱԿ-ի տարբեր կառույցներ և  քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Զեկույցը հրապարակվել է ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջում : Այն ներկայացնում է Կայուն զարգացման նպատակների իրականացման ուղղությամբ Հայաստանի նախաձեռնած քայլերը 2018 - 2020 թվականների ժամանակահատվածում:

Զեկույցը բաղկացած է խմբավորված հետյալ հինգ բաժիններից՝

  • մարդկային կապիտալի զարգացում,

  • ենթակառուցվածքների մատչելիության և տնտեսական զարգացման ապահովում,

  • կոռուպցիայի դեմ պայքար, մարդու իրավունքների պաշտպանություն և արդարություն,

  • շրջակա միջավայրի պաշտպանություն և կլիմայի փոփոխության դեմ պայքար,

  • համագործակցություն հանուն կայուն զարգացման նպատակների կենսագործման:

Հայաստանի Կայուն զարգացման նպատակների կամավոր ազգային գնահատման զեկույցը ներկայացվելու է նաև այս տարվա հուլիսին ՄԱԿ-ի շրջանակներում կայանալիք Բարձրաստիճան քաղաքական համաժողովի ընթացքում:


 
 
 

Comments


bottom of page